Մամուլ

Չենք ափսոսում, որ հեղափոխությունից առաջ չենք միացել քայլարշավին. Էդմոն Մարուքյան

Չենք ափսոսում, որ հեղափոխությունից առաջ չենք միացել քայլարշավին. Էդմոն Մարուքյան

Մի տարի կառավարությունը աշխատել է, դեռ իրենք էլ չգիտեն ինչ կառուցվածք են ուզում։ Մի տարի է, չգիտեն փոխմարզպետներին ազատե՞ն, թե՞ թողնեն իրենց կուսակցականներն աշխատեն։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Լրագրողի հարցին՝ կա՞ արդյող ափսոսանք, որ մեկ տարի առաջ չմիացան հեղափոխության քայլարշավին, Մարուքյանը պատասխանեց․

«Որևէ ափսոսանք չունենք, և դրա մասին շատ ենք խոսել և, եթե մենք ինչ որ բան սխալ արած լինենինք, այսօր չեինք լինի, քաղաքական արենայում գոյություն չեինք ունենա։

Էդմոն Մարուքյան

Այն, ինչ որ եղել է, շատ լավ է եղել, շատ ճիշտ է եղել։ Հիմա ոչ թե պետք է հետ նայենք և տեսնենք, ով ինչ արեց, ով ինչ ասեց և այլն, այլ առաջ նայենք և կապիտալիզացնենք։ Այդ քննարկումների արդյունքում ժամանակը գնում է, չի գալիս»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով