ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի բազմակի փորձերը
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի բազմակի փորձերը
Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում:
Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը:
Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից ոչնչացվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:
Թշնամական ուժերի կողմից բոլոր փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ:
Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։