Մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը․ Արծրուն Հովհաննիսյան
Մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը․ Արծրուն Հովհաննիսյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Աշխարհ Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ։ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը»։
Նշենք, որ թշնամին այսօր կիրառել է Ժնևյան կոնվենցիաներով արգելված քիմիական զենքի տարրեր։
Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո