ՄամուլՏեսանյութ

Թշնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթբեկ բնակավայրը (Տեսանյութ)

Թշնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթբեկ բնակավայրը (Տեսանյութ)

Թշնամին հրետակոծության է ենթարկել ՀԱՊԿ անդամ ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը։ Կան վիրավորներ և բազմաթիվ ավերածություններ, տեղեկանում ենք «Զանգեզուր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից:

Դավիթբեկ հրետակոծություն

Հեռուստաընկերությունը հաղորդում է՝ հրետակոծությունները շարունակվում են, բայց բնակիչները մտադիր չեն լքել գյուղը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՀՀ անվտանգության ապահովման համար աջակցության տեսակն ու չափը սահմանելու համար: Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով