Մամուլ

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում

Արցախի Հանրապետությունում այս պահին իրավիճակը կայուն լարված է: Հակառակորդի թիրախի տակ են կրկին Ասկերանի վերին ենթաշրջանները` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադեւոսյանը՝ ամփոփելով Արցախի բնակավայրերում տիրող իրավիճակը։

«Իրավիճակը այս պահին Հանրապետությունում կայուն լարված է: Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերում, պայմանավորված է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետ, ինչպես նաեւ աշխատում են մեր եւ հակառակորդի հրետանային ստորաբաժանումները»,- նշել է Թադեւոսյանը:

պատերազմ

Ինչ վերաբերվում է Մարտակերտի եւ Մարտունու հատվածներին, Թադեւոսյանը հայտնել է, որ Մարտունիում ցերեկային ժամերին օդային տագնապ էր հայտարարվել` երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք:

Նա հայտնել է, որ Բերձորի ուղղությամբ հակառակորդը հրատանի է կիրառել: Մարտունի քաղաքը ռմբակոծվել է,  կիրավել է ռազմական ավիացիա:  Մարտունու շրջանի Ննգի գյուղի հրետակոծության հետեւանքով 3 կին վիրավորվել է: Կան նաեւ ավերածություններ:

Արցախի ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` մայրաքաղաք Ստեփանակերտում օրվա ընթացքում իրավիճակը նույնպես հանգիստ է եղել:

Կիսվել