ԱշխարհՄամուլ

Թուրքիան Ռուսաստանին սկսել է Ղրիմի հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնել

Թուրքիան Ռուսաստանին սկսել է Ղրիմի հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնել

Hraparak.am-ը գրում է․ Թուրքական մամուլում հրապարակումներ են հայտնվել առ այն, որ Թուրքիան Կովկասում առաջխաղացումից հետո մտադիր է տարածքային պահանջներ ներկայացնել Ռուսաստանին։ Ըստ Անկարայում տիրող մտայնության, Ղրիմյան թերակղզին պատկանել է Օսմանյան կայսրությանը եւ հիմա Էրդողանը ցանկանում է հետ վերադարձնել այն։

Հենց սրանով է պայմանավորված այն, որ Էրդողանը հրաժարվում է ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ «Haberler»-ն այս առնչությամբ գրում է․ «Էրդողանը Ղրիմը ռուսական չի համարում։ Այն նաեւ չի համարում ուկրաինական։ Էրդողանի համաձայն 1783 թվականին Ղրիմը անարդարացի կերպով է վերցվել Օսմանյան կայսրությունից եւ այն պետք է վերադարձվի ժամանակակից Թուրքիային։

Պուտին Էրդողան

Թուրքիան հիմա ունի ուժեղ դիրքեր հետխորհրդային շատ տարածքներում։ 2020 թվականի աշունը ցույց տվեց, թե որքան է հզորացել Էրդողանի ազդեցությունը։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը հետ է վերադարձնում Ղարաբաղը, ինչը Մոսկվայի համար շոկային է»։ Նման արմատական հայտարարությունները կարող են էապես բարդացնել ռուս-թուրքական հարաբերությունները։

Ռուսաստանում արդեն նկատել են այն, որ Ղրիմի մասով Էրդողանը կարող է դեմ դուրս գալ Ռուսաստանին եւ կարծում են, որ եթե Էրդողանը միանա հակաղրիմյան բնույթ ունեցող եւ Կիեւի կողմից նախաձեռնված «Ղրիմյան պլատֆորմին», ապա դա կնշանակի թշնամական քայլ Ռուսաստանի հանդեպ։

Կիսվել էջում