Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում․ շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր
Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում․ շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։
Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։
Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ»։