Մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել
Մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել
Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և հյուսիսային, և հարավային ուղղությամբ։
Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։
Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի ԱԹՍ։
Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում։
Ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա։
Իրավիճակը կայուն է, վերահսկելի է, որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն»։