Աշխարհ

Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը «թուրքական բուրգերները» փոխարինել է հունականով

Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը «թուրքական բուրգերները» փոխարինել է հունականով

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Բոյկոտին միացել են Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Սավոլա Գրուպ»-ը: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

«Սավոլա Գրուպ»-ը հայտարարել է, որ արդեն թուրքական բուրգերի փոխարեն վաճառելու են հունական բուրգերը և դադարեցնելու են թուրքական ցանկացած տեսակի արտադրանքների ներմուծումը թագավորություն։

Herfy

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, նշել են, որ «Սավոլա Գրուպ»-ին է պատկանում Թուրքիայում յուղի արտադրության ոլորտում առաջատար «Yudum» ընկերությունը: Վերջինս, ըստ Ստամբուլի առևտրաարդյունաբերական պալատի տվյալների, Թուրքիայի արդյունաբերության ոլորտում մեծությամբ 161-րդն է։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի առևտրի պալատի ղեկավարը, թագաժառանգի հրամանով կոչ էր արել, որ ոչ ոք չպետք է այլևս համագործաքցի թուրքական ընկերությունների հետ։

Ալ Ալջանը նշել էր, որ սա «նվազագույն պատասխանն է», որը սաուդացիները կարող են տալ «շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքներին ֆոնին»: Թուրքական բիզնեսի բոյկոտի կոչը հնչել է, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Արաբական ծոցի մի քանի երկրներ թիրախավորել են Թուրքիային, և հարցականի տակ էր դրել այդ երկրների գոյությունը:

Կիսվել նյութով