5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել սկեսրոջը
5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել սկեսրոջը
Որոշ կանայք իրենց սկեսուրներին վերաբերվում են ինչպես իրենց հարազատ մայրերին, մինչդեռ ոմանց մոտ կա կարծրատիպ, թե բոլոր սկեսուրները չար և դժկամ են։
Իհարկե, իրականում նման բան չկա, քանի որ ամեն ինչ կախված է մարդու բնավորությունից։ Անկախ ամեն ինչից՝ անհրաժեշտ է հարգել ամուսնու ծնողներին, և ահա, ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ ոչ մի դեպքում չի կարել ասել սկեսրոջը։
«Ես ամուսնուս ավելի լավ եմ ճանաչում, քան դու»
Միգուցե դուք ավելի լավ գիտեք ձեր ամուսնու բնավորության գծերը, սակայն ոչ մի դեպքում մի ասեք դա ձեր սկեսրոջը։ Նա է լույս աշխարհ բերել ձեր ամուսնուն և ըստ նրա՝ ինքն ամեն ինչ գիտի իր որդու մասին։ Եթե անգամ կարծում եք, որ դուք ավելի լավ եք ճանաչում ձեր ամուսնուն, ապա պահեք ձեր մեջ, մի բարձրաձայնեք։
«Ես ինքս էլ կարող եմ իմ երեխաներին դաստիարակել»
Հիշեք, որ ձեր սկեսուրը նաև դաստիարակել և խնամել է ձեր ամուսնուն, ինչը նշանակում է, որ նա ավելի շատ փորձ ունի, քան դուք։ Եթե ձեզ դուր չեն գալիս ձեր սկեսրոջ՝ երեխաների դաստիարակչական մեթոդները, ապա փորձեք դա հասկացնել այնպես, որ հանկարծ չվիրավորեք նրան․ նա էլ է մայր, և նրան վիրավորելը շատ հեշտ է։
«Ես լավ գիտեմ, թե ամուսինս ինչ է սիրում ուտել․ ինձ խորհուրդներ անհրաժեշտ չեն»
Անգամ եթե այդպես է՝ քաջատեղյակ եք ձեր ամուսնու նախընտրած ուտելիքներից կամ դրանց պատրաստման եղանակներից, ապա երբեք մի հրաժարվեք խորհուրդներ լսելուց․ դրանք եթե չօգնեն, ապա չեն էլ վնասի ձեզ։
«Իմ մայրիկն այս ուտեստն այլ կերպ է պատրաստում, որն ինձ ավելի է դուր գալիս»
Այո, մայրիկի եփածը միշտ էլ ավելի համեղ է, բայց խոսելիս միշտ պետք է զգույշ լինել, որպեսզի դիմացինը չվիրավորվի։ Իսկ այդ դեպքում, եթե ձեր սկեսրոջն ասեք, որ ձեր մայրիկի պատրաստածն ավելի լավն է, քան նրանը, ապա հավատացեք, որ ձեր խոսքերը հաստատ կվիրավորեն նրան։ Ճաշակին ընկեր չկա, ուստի կա՛մ կերեք և շնորհակալություն հայտնեք, կա՛մ էլ ինքներդ պատրաստեք։
«Ահա քո դաստիարակության արդյունքը/քո դաստիարակած որդին»
Մարդուն վիրավորելը լավ բան չէ։ Եթե ձեր ամուսինը որևէ սխալ քայլ է կատարել, ապա դրա համար հենց ինքն է մեղավոր, ոչ թե իր մայրը։ Ձեր սկեսրոջը մեղադրելու փոխարեն խոսեք ձեր ամուսնու հետ և փորձեք հարցին խելամիտ լուծումներ տալ։
Եվ վերջում հիշեք, որ որևէ հարս-սկեսուր մակարդակում ծագած որևէ խնդրի լուծման լավագույն ձևը սառը գլխով դատելն է՝ առանց դիմացինին վիրավորելու կամ քննադատելու։