Ժամանց

Թեստի միջոցով բացահայտեք ձեր անձի թաքնված մութ կողմերը

Թեստի միջոցով բացահայտեք ձեր անձի թաքնված մութ կողմերը։ Մեր ենթագիտակցությունը ստիպում է մեզ հավանություն տալ այն ամենին, ինչն ավելի մոտ է գտնվում մեր հոգուն։ Օրինակ՝ ինտրավերտը նույնիսկ աղմկոտ խնջույքի ժամանակ միանգամից գտնում է առանձնացված, լուռ անկյուն։

Այս թեստի միջոցով կօգնենք բացահայտել ձեր անձի թաքնված մութ կողմերը։ Ընտրեք կենդանիներից մեկին, որն ավելի շատ է ձեզ դուր գալիս, և մենք կներկայացնենք տվյալ կենդանու հետ այն համեմատությունը, որ թաքնված է ձեր ենթագիտակցության մեջ։

Թեստի միջոցով

Սև այրին հայտնի է որձին կաննիբալիստական և թունավոր խայթոցներով։ Հանգիստ ու համբերատար նա սպասում է իր զոհին, ապա՝ հարձակվում։ Նա թույնում է զոհին, ապա հանգիստ սկսում ուտել։

Մարդիկ, որ ընտրել են նրան, շատ հանգիստ են, ծանրութեթև անող, զգացմունքային, նպատակասլաց։ Նրանք սիրում են իրենց տունը և ընտանիքը։ Բայց եթե մեկը կանգնի նրանց ճանապարհին, կոչնչացնեն առանց խղճի խայթի։

Այս սարդին ընտրողները չափազանց փակ են, և նրանց հասկանալ քչերն են կարողանում։

թեստ

Անգղերը որսի են դուրս գալիս խմբերով, պտտվում զոհի շուրջն այնքան, մինչև նա հանձնվի, ապա հարձակվում ու սկսում հոշոտել։ Եթե ընտրել եք նրան, ապա համարձակ եք և սիրում եք վտանգ։

Սովորաբար զբաղվում եք ձեր մտքերում ինքնաքննադատմամբ։ Շատ խանդոտ եք, փակ, հիշաչար, գաղտնապահ։ Հակված եք խորհրդավոր լինելուն։

թեստ

Սև հովազն առաջացնում է վախ և, միաժամանակ, հիացմունք՝ իր գեղեցկությամբ։ Այս գիշատիչն ինքնաբերաբար իր հանդեպ առաջացնում է հարգանք։ Այն պաշտպանվածության, ուժի, քաջության զգացում է առաջացնում։ 

Եթե ընտրել եք նրան, ապա շատ ուժեղ, ինքնավստահ, հոգատար մարդ եք։ Ձեզ պես մարդկանց մոտ լավ է զարգացած 6-րդ զգայարանը, ներքին ձայնը, հավատում եք գերբնական ուժերին։ Սիրում եք շատ լսել և լսելով ու քիչ խոսելով զարգանալ։

թեստ

Ագռավը պատահական չէ ընտրվել Էդգար Ալլան Պոյի կողմից որպես մուսա։ Այս սև թռչունները համարվում են խավարի և մահվան լրաբերներ։ Սակայն այս խելացի թռչուն ունակ է նույնիսկ մարդու ձայնը կրկնօրինակելու։

Դուք շատ ստեղծագործ անձ եք, չեք վախենում խավարից ու դժվարություններից և կարողանում եք պահել լույսի ու մթի բալանսը։ Ձեզ ավելի լավ եք զգում մենակության մեջ։ Շատ իմաստուն եք, և ձեզ հաճախ են դիմում խորհրդի համար։

Թեստի միջոցով

Չղջիկները նույնականացվում են կոմս Դրակուլայի հետ։ Ինչ-որ սարսափազդու բան կա նրանց մեջ, որն անհետանում է լույսի ներքո, մնում գիշերվա, քարանձավների մութ անկյուններում և հեռվից հետևում շուրջը կատարվելիքին։

Եթե ընտրել եք նրան, ապա բավականաչափ լի եք ակտիվությամբ, կյանքի էներգիայով, առողջությամբ։

Դուք հաճախ եք անհանգստանում անտեղի։ Պահանջկոտ եք ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ։ Շատ իմաստուն եք և տեսնում եք կյանքը տարբեր անկյուններից, սակայն, միաժամանակ, դժվար եք տիրապետում ձեր լեզվին և շատ նյարդային կերպով տաքարյուն եք։

Թեստի միջոցով

Սև կատուները հնուց ի վեր համարվում են կախարդանքի և մահվան նշան։ Այս կենդանուն ընտրած մարդկանց բնավորությունը հակասական է։ Նրանք ունեն իրենց ներքին մտածելակերպը, և շատ հաճախ այն չի համընկնում ընդհանուրի հետ։

Առաջնորդվում են ավելի շատ բնազդով և ներքին ձայնով, քան լոգիկայով։ Շրջապատի համար կատուների պահվածքը հաճախ անհասկանալի է։ Շատ են սիրում հարմարավետությունը և այն խախտում են միայն ծայրահեղ դեպքերում։

Թեստի միջոցով

Գայլը գիշերվա ստեղծագործություն է։ Բայց նա որքան էլ համատեղ է գիշերվան և վտանգավոր, երբեք չի հարձակվում առաջինը։ Գայլերն արագընթաց են, քաջ և հավատարիմ։

Մարդը, ով ընտրել է գայլին, ունի արտահայտիչ ժեստեր, դիմախաղ։ Սովորաբար գայլի բախումներն ավարտվում են սպառնալի հայացքով, ոռնոցով։ Հենց դա է նրա գլխավոր արժանիքներից մեկը։

Զարգացնել իր մեջ հանգստություն, արժանապատիվ պահվածք, ինքնավստահություն. այդ հատկանիշներն ապացուցելու պահանջ չեն ունենում։

Աղբյուր

Կիսվել էջում