Ազատ խոսք

«Այս պահից սկսած գտնվում են հացադուլի մեջ մինչև ազգադավ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա». Մինաս Մարտիրոսյան

«Այս պահից սկսած գտնվում են հացադուլի մեջ մինչև ազգադավ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա». Մինաս Մարտիրոսյան

Մինաս Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՅՍ ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ ԳՏՆՎՈՒՄ ԵՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ ՄԻՆՉԵՎ ԱՅՆ ՊԱՀԸ, ԵՐԲ ԱԶԳԱԴԱՎ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ…

Չի կարելի խեղաթյուրել երեխայի հոգեբանությունը, քանզի երեխաները Հայոց պետականության վաղվա կերտողներն են, իսկ Արայիկի նմանները դժվար հասկանան այդ պարզագույն օրինաչափությունը, Արայիկին վաղուց կուրացրել է հարմարավետ աթոռների գրկաբաց կոմֆորտը։

Լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են հայոց կրթօջախներում սեռական դաստիարակություն դասավանդում մեր անաղարտ երեխաներին, լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են մոռացության թանգարան ուղարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան և փոխարենը ներառում թուրքահպատակ կրթական չափորոշիչներ:

Ժետոնդ պինդ բռնիր, Արայիկ, հաջորդ կայարանդ՝ հրաժարական, ՈՒ ԹԵ ՊԵՏՔ ԼԻՆԻ, ՑՄԱՀ ԿՄՆԱՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ, ԲԱՅՑ ԴՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՍ…

Հ.Գ. Երբ երկու տարի առաջ նկարվում էի սրա հետ, դեռ չգիտեի, որ սրա քիթն էնքան մեծ է, որ խանգարում է իրեն տեսնել հավերժահաղթ Մասիսը»։

Կիսվել