ՄամուլՏեսանյութ

Աննա Հակոբյանն ու Մարիամիկը փառքի առումով մրցակցում են Նիկոլ Փաշինյանի հետ. Միհրդատ Մադաթյան (Տեսանյութ)

Աննա Հակոբյանն ու Մարիամիկը փառքի առումով մրցակցում են Նիկոլ Փաշինյանի հետ. Միհրդատ Մադաթյան (Տեսանյութ)

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ անդրադառնալով հոգեբանական առումով երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին ու վերջինիսի գործունեությանը վերջին երկու տարում, ասել է․ «Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ժողովրդավարական կերպարով՝ միքսած Մոնթեի կերպարի հետ։

Այնուհետև շատ արագ եղավ այս իշխանության փոխակերպումը՝ ազգի կերպարից մինչև չինովնիկի»։

Ըստ հոգեբանի՝ Նիկոլ Փաշինյանը շատ արագ ստանձնեց դիկտատորի կերպարը․ «Եթե նայենք այս ամենի սոցիալական կողմին, ապա մենք հիշում ենք, որ իրենք մինչև անգամ հեռախոս ունենալու խնդիր ունեին, բայց այսօր կրում են թանկարժեք իրեր, որոնց մասին անգամ բացատրություն չեն տալիս»։

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ օրերս համացանցում հայտնված զինվորական հագուստով ու զենքով լուսանկարներին, հասարակության արձագանքին, հոգեբանն ասել է․ «Աննա Հակոբյանը փառքի առումով մրցակցության մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Աննա Հակոբյանն ամեն կերպ փորձում է էքստրավագանտ փորձեր անել, որպեսզի գերազանցի իր ամուսնուն»։

Մանրամասները՝ Hayeli.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով