Արմեն Սահակյանի (Վիետնամի) կնոջ կյանքը չի հաջողվել փրկել
Արմեն Սահակյանի (Վիետնամի) կնոջ կյանքը չի հաջողվել փրկել
hraparak.am-ը գրում է․ «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը հայտնի է Վիետնամ մականունով, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել էր:
Արման Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր: Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Քիչ առաջ տեղեկացանք, որ Արմեն Սահակյանի կնոջ կյանքը չի հաջողվել փրկել, նա հիվանդանոցում մահացել է։ Արմեն Սահակյանն ու կինը ունեին 3 անչափահաս երեխա»։