ԱշխարհՇոու-բիզնես

«Եկեք անվճար տարեք»․ Գոհար Ավետիսյանը 8,5 տոննա ծիրան և դեղձ է գնել հայերից

«Եկեք անվճար տարեք»․ Գոհար Ավետիսյանը 8,5 տոննա ծիրան և դեղձ է գնել հայերից

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը 2 տոննա հայկական ծիրան ու դեղձ է գնել հայկական բեռնատարներից։ Նախաձեռնության միացել է նաև հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին Գոհար Ավետիսյանը հայտնել է ինստագրամյան իր էջում։

«Մեզ միացավ հայկական եկեղեցին. ընդհանուր առմամբ 8,5 տոննա թարմ մրգեր ենք գնել, որը վաղը անվճար կբաժանենք բոլորին Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցուց, առավոտյան 10-00-ից։ Մեր ուժը միասնության մեջ է։

Վաղը նաև Վարդավառի տոնն է, այնպես որ, անպայման եկեք և ձեր տուն տարեք մեր բարության և սիրո մի կտորը, պատրաստեք համեղ կոմպոտներ և մուրաբաներ, ինչպես նաև երեխաներին հյուրասիրեք  թարմ մրգերով»,–գրել է Գոհարը։

Ավելի վաղ Գոհար Ավետիսյանն իր ավելի քան 9 միլիոն հետևորդներին խնդրել էր գնալ հայկական մթերքով բեռնված բեռնատարների մոտ և գնել հայկական մրգեր:

Հիշեցնենք` Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հունիսի 18–ի կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։

Գոհար Ավետիսյան
Կիսվել