Աշխարհ

«Այսօր ես վերջնականապես համոզվեցի՝ Հայաստանը մեծ ապագա ունի․ ուղղակի կեցցեք»․ Սաակաշվիլի

«Այսօր ես վերջնականապես համոզվեցի՝ Հայաստանը մեծ ապագա ունի․ ուղղակի կեցցեք»․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, «վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին: «Ֆեյսբուքի» էջում տեղադրած տեսաուղերձում Սաակաշվիլին հայտարարում է․

«Այսօր դուք ունեք ինքներդ ձեզնով հպարտանալու բոլոր հիմքերը: Դուք կարող եք հպարտանալ, որ հայ եք՝ հպարտ մի ժողովուրդ, որը կարողացավ ողջ աշխարհին ցույց տալ, որ ինքն արժանապատվություն ունի, որ ինքը ցանկանում է ապրել նորմալ, մարդկային պայմաններում:

Այսօր ես վերջնականապես համոզվեցի՝ Հայաստանը մեծ ապագա ունի: Ուղղակի կեցցեք»:

Կիսվել նյութով