«Ադրբեջանական «Յաշմա» էլիտար ստորաբաժանումը մինչև 40% ոչնչացվել է»․ Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանական «Յաշմա» էլիտար ստորաբաժանումը մինչև 40% ոչնչացվել է»․ Արծրուն Հովհաննիսյան
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով անցած գիշեր ադրբեջանական հատուկ ջոկատայինների հարձակման ու կորուստներով հետ շպրտվելու դրվագին եւ այսօր սպանվածների մարմինները չեզոք գոտուց դուրս բերելու փաստին:
«Ինչու չէ, բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշտում, բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները, ինչպես նաեւ բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, լինում են վիրավորներ, որոնք հետո են մեռնում:
Ես այստեղ չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ 100-ն էլ ջախջախվել են, բայց նրանք զգալի կորուստ են կրել` 25, 30 կամ 40 տոկոսը»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ հարձակվողները եղել են Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի «Յաշմա» էլիտար ստորաբաժանումը: