Կինը դիմակ չի կրել ապա հայհոյախառն արտահայտություններով հարվածել է ոստիկանին (Տեսանյութ)
Կինը դիմակ չի կրել ապա հայհոյախառն արտահայտություններով հարվածել է ոստիկանին
Հովիկ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Քանաքեռ-Զեյթուն համայնքում դիմակներ բաժանելիս ականետես եղանք մի միջադեպի, որտեղ ոստիկանները շատ գրագետ և սիրալիր ձևով մոտեցան տիկնոջը խնդրեցին դիմակը դնել և մի քանի րոպե անց կինը չենթարկվելով, հարձակվեց ոստիկանների վրա, այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ և այս կնոջ կադրից դուրս պահվածքը մեղմ ասած հրապարակելու չէ…
Կինը ի վերջո դիմակ դրեց և հայհոյախառը արտահայտություններով փորձեց հեռանալ, սակայն տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ….
Հ.Գ. մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները, որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում, արժանի չեն նման վերաբերմունքի:
Չէի անի այս հրապարակումը եթե ինքս իմ աչքերով չտեսնեի ոստիկանների կես ժամանոց հարգալից և սիրալիր վերաբերմունքը հանդեպ կնոջը:
Իսկ մենք ոնց՞ ենք պատասխանում և վերնագրում ենք, որ փռեցին ասֆալտին և տվեցին պատերով՞:
Անկեղծ ասած խղճացի այս ոստիկաններին և ինչքան էլ փորձենք կանգնենք քաղաքացու և ոստիկանի մեջտեղում և թույլ չտանք տուգանվեն, քաղաքացին ևս պետք է իրավագիտակից լինի և հարգի ոստիկանին»: