Ես պետք է գնամ ՍԴ, ինձ դռնից հանեն, իսկ ես լուսամուտից մտնե՞մ. Ալվինա Գյուլումյան
Ես պետք է գնամ ՍԴ, ինձ դռնից հանեն, իսկ ես լուսամուտից մտնե՞մ. Ալվինա Գյուլումյան
ArmLur.am-ը գրում է․ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանն ամենայն հավանականությամբ այսօր ՍԴ չի գնա:
Նրա խոսքով, համավարակի ժամանակ ՍԴ-ն հեռավար է աշխատել և ՍԴ գնալն այժմ ձևական կլինի: «Երևի այսօր ՍԴ չեմ գնա, չգիտեմ օրվա ընթացքում ինչպես կտրամադրվեմ, բայց այս պահին տրամադրված չեմ ՍԴ գնալուն: Կարծում եմ՝ ՍԴ գնալն այլևս իմաստ չունի»,-այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գյուլումյանը:
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ՍԴ գնալու դեպքում իրավապահ մարմինները Ձեզ ներս չեն թողնի, նա բացասական պատասխան տվեց ու ասաց, որ չի կարծում, թե բանը դրան կհասնի:
«Ինձ վրա այս փոփոխությունները չեն տարածվում, բայց շարունակել աշխատելը միայն դատավորից կախված չէ, դատավորին պետք է գործ մակագրվի, նա պետք է քննարկումների մասնակցի, և ես չգիտեմ, թե այս ամենն ինչպես կլինի:
Հիմա եթե հանկարծ չթույլատրեն, դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է գնամ ՍԴ, ինձ դռնից հանեն, իսկ ես լուսամուտից մտնե՞մ: Ոչ, բնականաբար այդպես չի լինելու»,-շեշտեց ՍԴ դատավորը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում