Եթե մեկը փորձի ստվեր գցել մեր համբավի վրա շատ կոշտ պատասխան կստանա. Ճակոյի որդու արձագանքը
Եթե մեկը փորձի ստվեր գցել մեր համբավի վրա շատ կոշտ պատասխան կստանա. Ճակոյի որդու արձագանքը
Տիգրան Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես չէ, որ պետք է խոսեմ հորս թողած հարգանքից ու հեղինակությունից: Դրա մասին բոլորը գիտեն, բայց ամեն արժեքի վրայով անցնողները սկսել են հոլովվել Ճակոյի անունը իրենց ստոր խաղերում:
Մեկընդմիշտ հիշեք, որ Ճակոն օրենքով գող չի եղել: Հավելեմ, որ նա ծառայել է բանակում, ինչը հակասում է այդ «օրենքներին»: Նա իր կարճ կյանքի ընթացքում դարձել է հեղինակություն, ստեղծել բարձր ու բարի համբավ, որի շնորհիվ արդեն 26 տարի անց մարդիկ հիշում են նրան և հպարտանում, որ ճանաչել են՝ հանձինս Շահինյանի:
Շահինյանի սրտի խոսքը փոխելը ու նման ձեւով ներկայացնելը պարզ է ում ձեռագիրն է: Ճակոն եղել է ըմբշամարտիկ և ունեցել է ամենաբարձր հաջողությունները սպորտում, եղել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահը և Հայաստանի համար այդ դժվարին տարիներին իր երիտասարդ տարիքում ամեն ինչով աջակցել է երկու ազգերին՝ հայերին ու եզդիներին, հովանավորել է ըմբշամարտի հավաքականին և բազմաթիվ ֆինանսական աջակցություններ ցուցաբերել դպրոցներին ու մանկապարտեզներին:
Արցախյան պատերազմի ընթացքում, թե ինչքան զինամթերք է ուղղարկել դիրքեր շատերը գիտեն: Զարմանալի չէ, որովհետև բանակ չծառայած ու փողոց չիջած տղամարդը երբեք չի իմանա ինչ է տղամարդկային ընկերությունը, հեղինակությունը, պատիվը. իրանց համար բոլորը գող են և հանցագործ:
Ձախողված իշխանության ստոր քարոզչամեքենան պատկերացնում եմ ինչ թափով կսկսի աշխատել այս ուղղությամբ, բայց ասեմ, որ եթե մեկը փորձի ստվեր գցել մեր համբավի վրա շատ կոշտ պատասխան կստանա…»: