Ժամանց

Տղամարդու վարքը կպատմի, թե ինչպիսին է նա անկողնում (18+)

Տղամարդու վարքը կպատմի, թե ինչպիսին է նա անկողնում (18+)

Կարելի՞ է արդյոք առաջին հանդիպման ժամանակ կանխատեսել, թե ինչպես տղամարդն իրեն կպահի անկողնում: Հագուստը, շարժումները, ոճը, ախորժակը և մարմնի լեզուն՝ այս ամենը կարող են պատմել, թե ինչպիսին կլինի նա անկողնում: Ահա թե ինչի վրա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել.

1. Ինչպես է նա ուտում: Լավագույն սիրեկանները գեդոնիստներն են, այսինքն նրանք, ովքեր հաճույք են ստանում ամեն ինչից, նույնիսկ ուտելուց:

2. Ինչպեսէ նա խոսում: Եթե տղամարդը միօրինակ է խոսում և չի փոխում դեմքի արտահայտությունը, ապա անկողնում նա նույնպես այդպիսին կլինի:

3. Ինչպես է նա շփվում: Ինչքան շփվող է տղամարդը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա լավ սիրեկան կլինի:

4. Որտեղ է նա նստում: Եթե սրճարանում կամ ռեստորանում տղամարդը նստում է այնպես, որ միայն կնոջը նայի, ապա անկողնում նույնպես նրա ամբողջ ուշադրությունը դեպի կինը կլինի:

կին և տղամարդ

5. Ինչպես է նա դիպչում: Մարդիկ, ովքեր անկողնում կոպիտ են և զուրկ են երևակայությունից, հազվադեպ են մարդկանց բացած ձեռքի տարածությունից մոտ թողնում:

6. Ինչպես է նա բռնում կնոջ ձեռքը: Եթե նա միանգամից մատները խաչում է կնոջ մատների հետ, ապա անկողնում ամեն ինչ էրոտիկ կլինի: Եթե նա կնոջ մատների ծայրերից է բռնում, ապա անկողնում չափազանց սառը կլինի: Եթե նա աղջկա ձեռքը ստանդարտ է բռնում՝ ափը՝ ափին, ապա դժվար թե կարողանա անկողնում ինչ-որ բանով զարմացնել նրան:

7. Ինչպես է նա համբուրում: Եթե համբույրը սարսափելի է, ապա սեքսն էլ այդպիսին կլինի: Եթե տղամարդը կնոջ դեմքն ափերի մեջ է առնում, ապա նա ռոմանտիկ և նուրբ է: Եթե համբույրը արագ և ստիպողական է, ապա դժվար թե նախերգանքը երկար տևի:

Կիսվել նյութով