Մամուլ

Հիմնավոր կասկածներ կան, որ Սայաթ Շիրինյանի ավտոտնակը սեփականաշնորհված է օրենքի խախտումով. Դանիել Իոաննիսյան

Հիմնավոր կասկածներ կան, որ Սայաթ Շիրինյանի ավտոտնակը սեփականաշնորհված է օրենքի խախտումով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ մեզ ու ապա նաև ոստիկանությանը ոմանք մեղադրում են Սայաթ Շիրինյանին` իր սեփական ավտոտնակում դիմակ կրել պահանջելու մեջ, ասեմ հետևյալը.

Ա. պարետի որոշման մեջ գրված է «բնակության վայրից դուրս»: Չեմ կարծում, որ Սայաթ Շիրինյանն ավտոտնակում է բնակվում:

Բ. երեկվա եթերից արված լուսանկարում հստակ ու աներկբա երևում է, որ Սայաթ Շիրինյանը նաև ավտոտնակից դուրս է լինում ու չի կրում դիմակ:

Գ. Սայաթ Շիրինյանի ավտոտնակի սեփականության մասով ճշտում ենք: Հիմնավոր կասկածներ կան, որ այն սեփական չէ կամ սեփականաշնորհված է օրենքի խախտումով»:

Կիսվել