Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր․ «Արմենիա Պլանետ Տուր» (ֆոտո)
Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր․ «Արմենիա Պլանետ Տուր» (ֆոտո)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ լուսանկարների եւ տեսանյութերի, որ հրապարակում է իր էջում որպես համաճարակային կանոնների խախտման օրինակներ, այսօր մի լուսանկար է տարածել, որը, այն հրապարակած օգտատիրոջ պնդմամբ, արվել է 2013թ․։
«Արմենիա Պլանետ Տուր»-ը Նորավանքում արված լուսանկարը հրապարել է հունիսի 1-ին՝ շնորհավորելով երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Նիկոլ Փաշինյանը կիսվել է այս հրապարակումով եւ կից գրել՝ առանց մեկնաբանության:
«Արմենիա Պլանետ Տուր»-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանում են, որ լուսանկարն արված է 2013թ․՝ ափսոսանք հայտնելով, որ վարչապետը չստուգված փաստեր է տարածում։
«Հարգելի հետևորդներ,
վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մեր էջից վերցված մի նկար, որը արվել է 2013 թ-ին, սակայն տեղադրվել 2020թ-ի հունիսի 1-ին, երեխաների տոնի կապակցությամբ:
Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր»,- ասված է հայտարարությունում։