Մամուլ

Այն ինչ տեսա, զգացի այսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել. Արման Բաբաջանյան

Այն ինչ տեսա, զգացի այսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել. Արման Բաբաջանյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Այն ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի, զգացի, ապրեցի այսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել:

Վարակի տեմպը գնահատող մասնագետ-բժիշկների հավաստմամբ հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր՝ հատկապես շատանալու են մահերը տներում:

Այսօրվա իմ փորձառության մասին առաջիկայում հանդես կգամ մանրակրկիտ ներկայացմամբ:

Մասնագիտական ոլորտը մահամերձ է, մեզ անհապաղ սթափվել է պետք»:

Կիսվել