Ազատ խոսք

Պաշտոնապես հայտարարում եմ. ջղայն լայվերը, պարետատան ցուցումները և այլ անձնական օրինակները միայն տելեվիզատորով ցուցադրելու համար է

Պաշտոնապես հայտարարում եմ. ջղայն լայվերը, պարետատան ցուցումները և այլ անձնական օրինակները միայն տելեվիզատորով ցուցադրելու համար է

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընտանիքով գնացինք Կողբ և հետ եկանք: Բնությունն ինչպես միշտ հիասքանչ էր: Բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել: Պաշտոնապես հայտարարում եմ: Բոլոր ջղայն լայվերը, պարետատան ցուցումները և այլ անձնական օրինակները միայն տելեվիզատորով ցուցադրելու համար է:

Երևանից մինչև Կողբ (փաստացի դա Վրաստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա է) կանգնած են եղել երեք ՃՈ կետեր`

1. Աբովյան ԳԱԻ մոտ
2. Սևանի ԳԱԻ մոտ
3. Դիլիջանի պավառոտների տակ (Հաղարծին հյուրանոցի մոտ):

ՎԵՐՋ Այսքանով ողջ հսկողությունն ավարտվում է: Չէի ասի, որ մարդիկ թքած ունեին դիմակների վրա: Բայց տպավորությունն այնպես էր, որ ով պատասխանատու է առանց ջղայն լայվերի էլ պահպանում է բոլոր կանոնները, իսկ ով ոչ` թքած ունի ոչ միայն դիմակների, այլև ջղայն լայվերի, իր հարազատների և մտերիմների վրա:

Դե դուք արդեն ծանոթ եք այդ իրավիճակին: Իսկ ԶԼՄ-ներով ցուցադրվող ռեյդերը պարզապես թիթիզություն են: Ու թող ոչ ոք պատիս չինքնահաստատվի: 200 կմ գնացել եմ, 200 հետ եկել:

Որ բարձրանաք երկինք, իջնեք ցած աչքովս տեսածը չեք կարող ուրիշ բան ներկայացնել»:

Կիսվել նյութով