Ազատ խոսքՄամուլ

Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից․ Ալեն Սիմոնյան

Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել, ստիպել տառապել, ներքաշել ընտանիքի անդամներին, մորը, տատիկին, ընկերուհուն…
Անել դա` չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից, դատարաններից և, վերջապես. Աստծուց:

Սա, ըստ ամենայնի, դեռ շատ փոքր մասն է, որ գիտենք, ու վստահ չեմ, որ ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ:

Մի բան կարող եմ միայն ասել, որ վերադարձ այս ամենին էլ չի լինելու: Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով, պատժվելու են»!

Կիսվել