Վրաստանում չեղարկվում է արտակարգ դրությունը
Վրաստանում չեղարկվում է արտակարգ դրությունը
Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրությունը, բայց կորոնավիրուսի տարածումը կանխող որոշ սահմանափակումներ մնալու են ուժի մեջ, դրանց ժամկետները երկարաձգվելու են: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
Գախարիան քաղաքացիներին կոչ է արել արտակարգ դրությունը չեղարկելուց հետո հետևել սահմանափակումներին և մասնագետների խորհուրդներին:
Վրաստանի կառավարությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում, որը հնարավորություն կտա երկրում սահմանափակումներ մտցնել առանց արտակարգ դրություն հայտարարելու և առանց խորհրդարանի հաստատման:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 707 դեպք, ապաքինվել է 456, մահացել՝ 12 պացիենտ, թեստավորվել է մոտ 37.000 մարդ։