Աշխարհ

Վրաստանում չեղարկվում է արտակարգ դրությունը

Վրաստանում չեղարկվում է արտակարգ դրությունը

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրությունը, բայց կորոնավիրուսի տարածումը կանխող որոշ սահմանափակումներ մնալու են ուժի մեջ, դրանց ժամկետները երկարաձգվելու են: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։

Գախարիան քաղաքացիներին կոչ է արել արտակարգ դրությունը չեղարկելուց հետո հետևել սահմանափակումներին և մասնագետների խորհուրդներին:

Վրաստանի կառավարությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում, որը հնարավորություն կտա երկրում սահմանափակումներ մտցնել առանց արտակարգ դրություն հայտարարելու և առանց խորհրդարանի հաստատման:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 707 դեպք, ապաքինվել է 456, մահացել՝ 12 պացիենտ, թեստավորվել է մոտ 37.000 մարդ։

Կիսվել էջում