Սարգսին տարել են քաղմաս, ինչ-որ արձանագրություն են ուզում կազմել. Մանո Գրիգորյանը մանրամասներ է հայտնում
Սարգսին տարել են քաղմաս, ինչ-որ արձանագրություն են ուզում կազմել. Մանո Գրիգորյանը մանրամասներ է հայտնում
Armlur.am-ը գրում է․ Այսօր Կառավարության դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ հանդիսավարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր պահանջում են կառավարությունից, ինչպես մնացած տենտեսվարողները, իրենք նույնպես սկսեն աշխատել:
Սակայն բողոքի ակցիայի ընթացքում արտակարգ դրության պահանջները չկատարելու պատճառով ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժին են բերման ենթարկվել բողոքի ակցիայի կազմակերպիչներից դերասան Սարգիս Գրիգորյանը, եւ եւս երկու հոգու:
Մինչ այդ Սարգիս Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր. «Շատ ռեստորաններ, միջոցառման կազմակերպիչներ պարտք են վերցրել, բեհեր են վերցրել, որովհետեւ գիտեին, որ ամռանը ամուսնանում են. «Հիմա ահռելի պարտքերի տակ են: Եթե նավի փեղկերը բացվել է, բավականին լուրջ ու վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, իրենք նույնպես սկսեն աշխատել»:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սագիս Գրիգոորյանի կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ, ով նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային:
«Սարգիսին տարել են քաղմաս, ինչ-որ արձանագրություն են ուզում կազմել, որն ուղղակի անհեթեթություն է, որովհետեւ այդքան մարդկանց մեջ ամենախաղաղն ինքն էր կանգնած, եւ դրա հետ մեկտեղ պահպանում էր սոցիալական հեռավորությունը:
Ես ուղղակի մի քիչ հեռու էի իրենից գտնվում եւ հստակ չհասկացա, թե ինչ կատարվեց, մենակ տեսա, որ բռնեցին տարան: Մենք ուղղակի ուզում էին բարձրաձայնել մեր պահանջները, մենք ո՛չ եկել էինք կռիվ անելու, ո՛չ պայքարելու, ո՛չ էլ առավելեւս ինչ-որ քաշքշուկների մեջ ընկնելու, եկել էինք, պարզապես մեր պայմաններն առաջարկելու, ու ես չհասկացա, թե ինչու իրավիճակն այսպես թեժացավ, քանի որ բոլորը խաղաղ տրամադրվածությամբ էին եկել»,-նշեց նա:
Մանո Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ շատ վրդովված է ոստիկանների քայլերից, քանի որ իր ամուսինն ամենախաղաղն էր, եւ անգամ կարծիք կա, որ նա է այս ամեն ինչը կազմակերպել, ինչն իրականությանը չի համապատասխանում.
«Ինչպես բոլորը, մենք նույնպես եկել ենք, զուտ մեր պահանջը ներկայացնելու, եւ մեր ընկերների կողքին լինելու համար: Եվ մեր ասպարեզից շատ ներկայացուցիչներ կային ակցիային, բայց ինչպես միշտ կիզակետում մենք էինք, չգիտես՝ ինչու:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում