ՄամուլՏեսանյութ

Մեր առաջարկն է՝ դուխով բացեք ռեստորանները, պատասխանատվությունը միայն ձեր վրա չի (Տեսանյութ)

Մեր առաջարկն է՝ դուխով բացեք ռեստորանները, պատասխանատվությունը միայն ձեր վրա չի

Պարետատունն ուզում է աջակցել, ուզում է գտնել հնարավոր միջոցներ, որով հնարավոր է մեր հետագա աշխատանքի հարցը լուծել, քանի որ դա օգնելու է   տնտեսության բոլոր ոլորտներին:

Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից հանդիսավար Վարդան Խաչատրյանը, որը բարձրացել էր վերեւ եւ քննարկել հարցը կառավարության ներկայացուցիչների հետ:

Նա ասաց, որ այդ հանդիպմանը իրենք ներկայացրել են իրենց առաջարկը՝ «Դուխով բացեք ռեստորանները, պատասխանատվությունը միայն ձեր վրա չի, մենք էլ ենք ուզում կրենք պատասխանատվություն:

Ուզում ենք քննարկենք, գտնենք լուծում, որով հնարավոր կլինի մեր հետագա աշխատանքը»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք որոշել են ռեստորանների ներկայացուցիչներից, երաժիշտներից, հանդիսավարներից 5-ական հոգով խորացված կերպով կքննարկեն եւ կներկայացնեն խնդիրներն ու հնարավոր լուծումները:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում