Օրեր առաջ Լանզարոտեի կոնվենցիան վավերացման դիմաց էլ ԱՄՀ -ի կողմից տրվեց 280 մլն դոլարը
Օրեր առաջ Լանզարոտեի կոնվենցիան վավերացման դիմաց էլ ԱՄՀ -ի կողմից տրվեց 280 մլն դոլարը
Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Հերթական անհաջող եթերի ժամանակ Նիկոլը չկարողացավ թաքցնել իր վախերը և ստեղծված անկառավարելի իրավիճակը:
Հավանաբար մեծն մանիպուլյատորը չէր կարող պատկերացնել, որ մեծ փառքից երկու տարի անց շատ-շատերը կսկսեն դատել ոչ թե խոսքով` այլ արած գործով, կհավատան, որ Նիկոլը կարող է մասնակից լինել կոռուպցիային, մաքսանենգությանը, պետական փողերի մսխմանը, և որ ամենածանրն է` իրենց խաբված և օգտագործված կզգան:
Եկավ այդ ժամանակը , և Նիկոլը սկսել է դա գիտակցել, սկսել է գիտակցել նաև, որ իր վարչապետության ժամանակահատվածի վարկանիշը օրօրի անկման նոր ռեկորդներ է սահմանում, իսկ հասունացող առողջապահական և սոցիալական բունտի ժամանակ հատակին գտնվող վարկանիշի պարագայում Նիկոլը հայտնվելու է այնտեղ, որտեղ մի որոշ ժամանակ նստել էր:
Ի դեպ վիրուսի ահագնացող տեմպերի ֆոնին խուճապահար եթեր մտնել և մտածել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դիտում են քեզ և ավելի շատ փող կտան` մեղմ ասած ծիծաղելի է:
Քիչ թե շատ լուրջ կառույցները նայում են վարակի փաստացի իրավիճակին և իրենց քո մատուցած ծառայությանը` մասնավորապես օրեր առաջ ազգադավ Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելու փաստին, որի վավերացման դիմաց էլ ԱՄՀ -ի կողմից տրվեց 280 մլն դոլարը:
«Նախկիններով» չվախեցնես Նիկոլ` «Ներկան» զգում ենք»: