ՄամուլՏեսանյութ

Մենք բավականին մեծ պռոբլեմի առաջ ենք կանգնած այս պահին․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մենք բավականին մեծ պռոբլեմի առաջ ենք կանգնած այս պահին․ Նիկոլ Փաշինյան

«Կորոնավիրուսը չկա, վարչապետը դիմակի գործ ա անում և այլն: Հիմա եթե ուզում եք հավատալ այդ ամենին, հավատացե՛ք:

Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջումների ժամանակ, ասելու են՝ հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան: Եթե պիտի հավատաք, հավատացեք: Ես ստեղ նստած եմ ինչի՞ համար:

Դուք եք ինձ բերել ստեղ նստացրել: Ինչի՞ համար եք ինձ էստեղ նստացրել, որ ես ռեկետ անե՞մ, եթե՝ այո, ուրեմն կանեմ, եթե՝ ոչ, ուրեմն չեմ անի: Մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում են՝ հերքում տարածեք: Երկու տարի ա, հերքում ենք, կարո՞ղ ա կյանքներս անցնի հերքում տարածելու վրա: Ով ուզում ա հավատա, թող հավատա:

Յուրաքանչյուրը մտածում ա իր փչացածության աստիճանի մասին: Հիմա ես էս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ կորոնավիրուս կա: Երբ ասում եմ՝ դիմակ կրեք, նրա համար չէ, որ դիմակից փայ ունենք, ասում եմ՝ յուրաքանչյուրը մտածում է իրա փչացածության աստիճանին համապատասխան»

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով