Աշխարհ

101-ամյա կինը արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ

101-ամյա կինը արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ

Տարեց կինը Չինաստանում, որին դուստրերը սխալմամբ մահացած են համարել, զարմացրել է իրեն վերջին ճանապարհ ուղեկցելու հավաքվածներին անակնկալ հարությամբ:

101-ամյա Պենգ Սիուխուան արթնացել ու խոսել է իր սեփական հուղարկավորության ժամանակ հենց այն պահին, երբ նրա անշունչ մարմինը պետք է դնեին դագաղի մեջ:

Փոքրիկ գյուղի բնակչուհին մահացած է հայտարարվել հունվարի 19-ին:

Դրանից տասն օր առաջ մենակ ապրող կինն ընկել էր աստիճաններից ու վնասվածքներ ստացել, իսկ նրա 70-ամյա դուստրերը ժամանակավորապես տեղափոխվել էին նրա մոտ, որպեսզի խնամեն:

Մի օր հարազատները չեն կարողացել շոշափել կնոջ զարկերակը և զգացել են, որ նրա մարմինը քարանում է: Հուղարկավորությունը որոշվել է անցկացնել որքան հնարավոր է արագ:

Պենգի բազմաթիվ հարևաններն ու ընկերները հավաքվել էին նրան հրաժեշտ տալու համար:

Բոլոր անհրաժեշտ արարողություններից հետո, երբ նրան փաթաթել են կտորով ու դրել դագաղի մեջ, հանկարծ հանգուցյալը նստել ու ողջունել է բոլոր հավաքվածներին։

«Ես հաջողակ մարդ եմ: Բացի այն, որ ես տեսա, թե որքան մարդ էր եկել ինձ հրաժեշտ տալու, այլ նաև հասցրել եմ արթնանալ մինչ այն պահը, երբ ինձ կտանեին դիակիզարան»,- ասել է կինը, երբ նրան բացատրել են, թե ինչ է կատարվում:

Տեղի բնակիչները որոշել են չհետաձգել երեկոյան նախատեսված ընթրիքը, բայց սուգի փոխարեն նրանք որոշել են տոնել կնոջ վերադարձը:

Կիսվել էջում