Ազատ խոսք

Եթե հանկարծ Միքայելյանը որոշի կյանքի կոչել ԱԺ ամբիոնից հնչեցրած իր սպառնալիքները, ապա վստահ եղեք, ծեծ ուտելով դուրս եք շպրտվելու իշխանությունից

Եթե հանկարծ Միքայելյանը որոշի կյանքի կոչել ԱԺ ամբիոնից հնչեցրած իր սպառնալիքները, ապա վստահ եղեք, ծեծ ուտելով դուրս եք շպրտվելու իշխանությունից

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին, բոլոր նրանց, որոնք ողջունել են Սասուն Միքայելյանի այսօրվա ելույթն ու արդարացրել են Էդմոն Մարուքյանի նկատմամբ կատարված բռնությունը։

Դուք երեսպաշտ, անսկզբունք և անգաղափար մարդիկ ենք, դուք դավաճանություն եք գործել հեղափոխության արժեքների նկատմամբ և ուրացել եք բոլոր այն գաղափարները, որոնք մի ժամանակ կարևոր էին մեզ համար։ Դուք հանուն մանդատների ծախել եք ինքներդ ձեզ։

Արդեն մեկ շաբաթ է, ինչ իրավական պետության գաղափարը հետևողականորեն ոչնչացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը սկսեց, իսկ Սասուն Միքայելյանն էլ ավարտին հասցրեց գործընթացը։

Հիմա մենք ապրում ենք օջախապետությունում, որտեղ օրենքների և Սահմանադրության փոխարեն տիրապետող են Սասուն Միքայելյանի բարոյագիտական իմպերատիվները՝ ադաթները։

Ուզում եմ զգուշացնել հետևյալը․ եթե հանկարծ Միքայելյանը որոշի կյանքի կոչել ԱԺ ամբիոնից հնչեցրած իր սպառնալիքները, ապա վստահ եղեք, ծեծ ուտելով դուրս եք շպրտվելու իշխանությունից։

Նիկոլ Փաշինյան ինչի՞ չեք խոսում, Դուք ո՞ւմ վարչապետն եք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, թե՞ Հայաստանի Հանրապետության, այսինքն, ի՞նչ խոսեք, վերջին խոսացածի հետևանքները դեռ չենք կարողացել մարսել»։

Կիսվել