Հայաստանը որբի գլու՞խ է, որ Ձեր նման գաստրալյորները երբ ուզեն խուզեն ու հեռանան
Հայաստանը որբի գլու՞խ է, որ Ձեր նման գաստրալյորները երբ ուզեն խուզեն ու հեռանան
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել՝
«Հարգելի Արսինե Խանջյան
«Թավշյա խայտառակությունը» վերնագրով ֆիլմ նկարելու հնարավորություն ունեք: Չէ որ Ձեր հայտնի տեսախցիկի հետ միասին Դուք Հայաստանում հայտնվում եք մեծ խառնակչությունների ժամանակ:
Հիմա բազմահազար հայաստանցիների մոտ հարց է առաջանում. ինչու՞ է Արսինե Խանջյանն ամենօրյա ռեժիմով քարոզում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության մասին ֆիլմը, ամեն կերպ կինոփառատոններ խցկում այդ ֆիլմը, բայց չի ցանկանում ֆիլմ նկարել դրա հետևանքների, ավելի կոնկրետ` թավշյա խայտառակության մասին:
Այն խայտառակության, որ Արսինե Խանջյանն ու իր նմանները փաթաթեցին Հայաստանի քաղաքացու վզին ու վերադարձան իրենց հայրենի եզերքները: Հիմա Հայաստանում խայտառակ ժամանակներ են, և կա արդարացի հանրային պահանջ, որ հենց Դուք սերունդների համար վավերագրեք այս մեծ խայտառակությունը:
Ինչու՞ Դուք, որովհետև սա Ձեր հրահրած, սա Ձեր երազած խայտառակությունն է, և Ձեզանից լավ ոչ մեկն այդ ֆիլմը չի նկարի ու չի խցկի տարբեր միջազգային կինոփառատոներ:
Ձեզանից լավ ոչ մեկ վավերագրական ֆիլմ չի ստեղծի նրա մասին, թե ինչպես ժողվարչապետի գլխավորությամբ Դուք և հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերներն իշխանությունը զավթելուց հետո ընդամենը երկու տարվա ընթացքում փչացրեցիք հարաբերությունները բոլորի` Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հետ, բայց լավացրեցիք հարաբերությունները Ադրբեջանի «կիրթ» և «կառուցողական տրամադրություններ ունեցող» նախագահի հետ:
Ինչպես Սահմանադրական դատարանը զավթելու համար շան տեղ չդրեցիք կորոնավիրուսի համաճարակը, հետո խայտառակ ձախողեցիք կորոնավիրուսի դեմ պայքարն ու այս պահի դրությամբ 45 մարդու գլուխ կերաք` ձեռքի հետ էլ ոչնչացնելով հայկական տնեսությունն ու սովի շեմին հասցնելով մի ողջ ժողովրդի:
Ինչպես էիք Դուք ու հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները ընդգծված ցինիկությամբ ու բացահայտ լկտիությամբ մայիսյան եռատոնի օրերին դատում այդ երեք տոներից երկուսը կերտած մարդկանց:
Ինչպես Ձեր ժողովրդավարության բաստիոն ներկայացող ընկերները Ազգային ժողովում ոհմակով ծեծեցին քննադատական խոսք ասող պատգամավորին, և ինչպես Ձեր ժողվարչապետն արդարացրեց այդ ծեծը` ոհմակով հարձակվելու, իր սարեցի բարեկամ Ղալումյանի և տարիներով սոռոսական կանտոռաներում ժողովրդավարությունից ու կոռուպցիայի դեմ պայքարից խոսացող Մանուկյանի թիկունքից խփելու հանգամանքներով հանդերձ:
Ինչպես է Ձեր ժողվարչապետը փորձում այլախոհներից փող և քաղաքական լռություն շորթել քրեական հետապնդումներ չիրականացնելու շանտաժով:
Ինչպես է Ձեր ժողվարչապետը երկու տարի թաքցնում բոլորից, որ փուլային տարբերակ է բանակցում` հայ զինվորի արյամբ ազատագրված տարածքները ոչնչի դիմաց Ադրբեջանին հանձնելու համար: Հարգելի Արսինե Խանջյան, կարծու՞մ եք` Դուք այս ամենի համար պատասխանատվություն չեք կրու՞մ:
Ո՞նց եք կարծում. Հայաստանը որբի գլու՞խ է, որ Ձեր նման գաստրալյորները երբ ուզեն խուզեն ու հեռանան` իրենց արածի համար պատասխանատվություն չկրելո՞վ:
Չարաչար սխալվում եք: Հիմա կամ Դուք եք վավերագրական ֆիլմն նկարելու այս ողջ խայտառակության մասին կամ շատ մոտ ապագայում Ձեր մասին են ֆիլմ նկարելու` «Խառնակիչներն արտասահմանից» վերնագրով: Լավ մնացեք, մտածեք, ծանր ու թեթև արեք, ու ամենակարևորը` հպարտ ու դուխով, հպարտ ու դուխով…»։