Աշխարհ

Ֆրանսիայում փորձարկվում է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը

Ֆրանսիայում փորձարկվում է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը

Կորոնավիրուսով վարակված 48 կամավորներ պատրաստ են փորձարկել նոր պատվաստանյութը, որը մշակվել է Մարսելի կառուցվածքային կենսաբանության աշխատակիցների կողմից՝ հայտնում է Interfax-ը:

Ավելի վաղ այդ պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել էր կենդանիների վրա:

Մշակված դեղամիջոցը 3 փուլով կամավորներին կներարկվի մեկ տարվա ընթացքում, ինչը թույլ կտա որոշել մարդու համար առավել արդյունավետ չափաբաժինը:

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց սպիտակուցներից մեկը` «S-սպիտակուցը» կարևոր է իմունային ձևավորման համար: Կարելի է ասել, որ մենք նախապես գիտեինք, թե ինչպես վարվել նոր վիրուսի հետ», – ասում է ուսումնասիրության հեղինակներից մեկը:

Լաբորատոր մկների հետ փորձերի ընթացքում հնարավոր եղավ հաստատել, որ հավանական պատվաստանյութը, երբ կլանվում է, նպաստում է SARS-CoV-2 հատուկ հակամարմինների զարգացմանը, ինչը պետք է բավարար լինի վիրուսը չեզոքացնելու համար:

Կառավարությունը մտադիր է, ընդհանուր առմամբ, այդ մասնագետներին հատկացնել 43 միլիոն եվրո:

Share