Հռոմի Պապի զանգը պատահական չէր Փաշինյանին․ արդյո՞ք կապ ուներ այն Միքայել Մինասյանի հետ
Հռոմի Պապի զանգը պատահական չէր Փաշինյանին․ արդյո՞ք կապ ուներ այն Միքայել Մինասյանի հետ
Bavnews.am-ը որոշ տեղեկություններ է ուսումնասիրել՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հեռախոսազրույցից։
Նորին Սրբությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու երկրորդ տարին լրանալու կապակցությամբ:
Կարելի է ենթադրել, որ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները կապ ունեն Ֆրանցիսկոս Պապի զանգի հետ և պատահական չէր, որ այն տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ հստակեցվեց Միքայել Մինասյանի կալանավորման որոշումը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը եղել է Վատիկանում ՀՀ դեսպանը և նա այն միակ մարդկանցից էր ով սերտ շփում ուներ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Եվ այստեղից կարելի է հետևություններ անել արդյո՞ք զանգը կապ ուներ Միքայել Մինասյանի հետ։
Տեղեկացնենք, որ Միքայել Մինասյանը իր վերջին ֆեյսբուքյան տեսաուղերձում նշում էր, որ ունի մեծ կապեր և շրջապատ և դրանով մեսիջ ուղարկում ՀՀ իշխանություններին չշտապելու իրեն կալանավորման որոշում կայացնելու հարցում։
Bavnews.am-ը ուսումնասիրեց այն փաստերը, որ Ֆրանցիսկոս Պապի վերջին այցը եղել էր Հայաստան 2016 թվականի հունիսի 24-ից 26-ը և մինչև այժմ Պապը ոչ մի զանգ չէր կատարել թե ներկա և թե հին իշխանություններին։
Եվ միայն 2018 թվականի ապրիլի 5-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկանում հանդիպեց Պապ Ֆրանցիսկոսի հետ։ Հատկանշական է, որ այն տեղի ունեցավ հեղափոխության վերջին օրերին։
Նաև տեղեկացնենք այն, որ նախկին իշխանությունների հետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումները բացառապես տեղի էին ունենում Միքայել Մինասյանի կազմակերպման շնորհիվ։
Միքայել Մինասյանի դեսպանության շրջանում էր, որ 2015թ. ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին: Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»։
Եվ այս ամենից կարելի է ենթադրել, որ Ֆրանցիսկոս Պապի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ կապ է ունեցել Միքայել Մինասյանի անձի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։