ՄամուլՏեսանյութ

Ես Արցախի և Հայաստանի նախագահ եմ, Արցախի հերոս, ես երբեք չեմ դրժի իմ խոսքը. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Ես Արցախի և Հայաստանի նախագահ եմ, Արցախի հերոս, ես երբեք չեմ դրժի իմ խոսքը. Ռոբերտ Քոչարյան

News.am-ը գրում է. Ես երբեք չեմ դրժի իմ խոստումը: Այդ մասին մայիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախկին նախագահը, ստիպված լինելով արձագանքել մի քանի հայտարարությունների, մասնավորապես այն մասին, որ դուրս է հրավիրել հիվանդասենյակից քրեակատարողական վարչության աշխատակցին՝ պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

«Ես չէի խոսի այդ մասին, սակայն ստիպված եմ: Ես քննարկել եմ բժիշկների հետ, թե ինչպես է ընթանալու իմ վիրահատությունը, երբ վարչության ներկայացուցիչը՝ բարձրաստիճան սպան մասնակցում է զրույցին: Ես հարցրել եմ՝ արդյո՞ք նա բժիշկ է: Հետեւել է բացասական պատասխան:

Ո՞ւմ կարգավիճակով եք մասնակցում, եթե դուք բժիշկ չեք: Ասում է՝ ես հրաման եմ ունեմ»,- պատմել է Ռոբերտ Քոչարյանը: Քանի որ սպան հրաժարվել է լքել սենյակը, նախկին նախագահը որոշում էր կայացրել հրաժարվել բուժումից եւ խնդրել է վերադարձնել իրեն Քրեակատարողական հիմնարկ:

Արդյունքում սպան, այնուամենայնիվ, կապ էր հաստատել ղեկավարության հետ և ասել, որ չի մասնակցի: «Դրանից հետո ես պնդում եմ, որ հանդիպումներն անցկացվեն առանց կողմնակի ներկայության: Իմ իրավունքները կոպտորեն ոտնահարվում են»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:

Կիսվել էջում