Մամուլ

2 տղամարդ սպառնում են ցած նետվել «Հաղթանակ» կամրջից. նրանք պահանջում են, որ ժամանի վարչապետի օգնականը

2 տղամարդ սպառնում են ցած նետվել «Հաղթանակ» կամրջից. նրանք պահանջում են, որ ժամանի վարչապետի օգնականը

Shamshyan.com-ը գրում է․ Երևանում 2 քաղաքացի՝ 30-35 տարեկան տղամարդիկ, անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են իրենց ցած նետել:

Տղամարդիկ պահանջում են, որպեսզի դեպքի վայր ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:

Նրանք ասում են, որ ուզում են վերջինս գա և իրենց լսի, այնուհետև ֆինանսական օգնություն ցուցաբերի: Այս պահին դեռ համոզում են նրանց:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ԱԻՆ-ի հոգեաբանական ծառայության կենտրոնի խումբը:

Կիսվել