Աշխարհ

Ինչո՞ւ են տղամարդիկ կորոնովիրուսի պատճառով ավելի հաճախ մահանում

Ինչո՞ւ են տղամարդիկ կորոնովիրուսի պատճառով ավելի հաճախ մահանում

Med.news.am-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի պատճառով տղամարդիկ ավելի հաճախ են մահանում, եւ սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ տղամարդկանց շրջանում ավելի շատ ծխողներ կան, իսկ ծխելը համարվում է վարակվելիս բարդությունների զարգացման ռիսկի գործոն:

Այսպիսի կարծիք է հայտնել իսպանացի նեյրոկենսաբան, Կատալոնիայի Բաց համալսարանի առողջապահության ոլորտի հետազոտությունների Cognitive Neurolab խմբի հետազոտող Դիեգո Ռեդոլարը:

Չնայած երկու սեռերի ներկայացուցիչներն էլ վարակվում են գրեթե միեւնույն հաճախականությամբ, աշխարհում տղամարդիկ կորոնավիրուսի բարդություններին բախվում են կամ հիվանդության հետեւանքով մահանում են միջինը 2,5 անգամ ավելի հաճախ:

Հետազոտության համաձայն՝ Իսպանիայում COVID-19-ի հետեւանքով մահացել է տղամարդ պացիենտների 8 տոկոսը, մինչդեռ կանանց շրջանում՝ 4 տոկոսը:

«Սա ստիպում է ենթադրել, որ դա կարող է կապված լինել ծխելու հետ»,- ասել է գիտնականը:

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխելը եւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը կարող են մեծացնել ACE-2 էնզիմների ծավալը, որոնց միջոցով կորոնավիրուսը հայտնվում է թոքերի մեջ:

Մի շարք մասնագետներ նաեւ կարծում են, որ ծխողների մոտ ընդհանրապես ACE-2 ռեցեպտորներն ավելի շատ են, ինչը նույնպես մեծացնում է վարակվելու հավանականությունը:

«Կարեւոր է, որ մարդիկ հասկանան՝ ծխելը չի կարող բարենպաստ լինել՝ COVID-19-ով չհիվանդանալու համար, հակառակը՝ դա վտանգավոր է»,- ասել է մասնագետը:

Կիսվել նյութով