Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Շաքրո Մոլոդոյը հայհոյել է Կոբա Կրասնոդարսկուն
Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Շաքրո Մոլոդոյը հայհոյել է Կոբա Կրասնոդարսկուն
Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ, «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը հայհոյել է 47-ամյա քրեական հեղինակություն Կոբա Կրասնոդարսկուն եւ նրան չի ճանաչել որպես «գող», հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը:
Շաքրո Մոլոդոյը, որը պատիժ է կրում Կրասնոդարի Դվուբրատսկի շրջանի թիվ 2 ուղղիչ գաղութում, Կոբա Կրասնոդարսկու հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: Կրանսոդարսկին նոր էր տեղափոխվել ուղղիչ գաղութ:
Նախ նա նրան անվանել է ***** (ցածր սոցիալական պատասխանատվությամբ աղջիկ), ապա մեղմել վերաբերմունքն ու ասել, որ նա «գող» չէ:
Պարբերականը նշում է, որ այդպիսով Շաքրո Մոլոդոյը կարող էր արձագանքել Կրասնոդարսկու մասնակցությանը «օրենքով գողեր»՝ հայր եւ որդի Աստրյանովներին, ինչպես նաեւ քրեական հեղինակություն Գուրամ Կվեժովիչին ծեծի ենթարկելու մեջ: