Հեղուկ գազի մեկ լիտրը խմելու ջրից էժան է վաճառվում (Տեսանյութ)
Հեղուկ գազի մեկ լիտրը խմելու ջրից էժան է վաճառվում
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազի մեկ լիտրը հայաստանյան որոշ գազալցակայաններում վաճառվում է 80 դրամով, իսկ որոշներում 100-130 դրամով:
«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում այն լճացել է, իսկ պահանջարկը՝ նվազել.
«Հեղուկ գազը լճացել է, դրա համար էլ գինը նվազել է: Բայց հիմնականում ստեղծված իրավիճակը պայմանավորված է համաշխարհային գների նվազման հետ: Խոշոր վաճառողները Ռուսաստանը, Իրանը, Իրաքը նվազեցրել են գները, որովհետեւ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր նվազել է», – նշեց նա: Մասնագետը հստակ ժամկետներ չնշեց, թե մինչեւ երբ կպահպանվի գնային այս պատկերը:
«Հիմնականում այն վաճառվում է 100 դրամով: Հասել ենք այն վիճակին, որ մեկ լիտրն այսօր Հայաստանում ջրից ավելի էժան է վաճառվում:
Ներմուծողները որքան հնարավոր է, ինչքան տեղ ունեն, փորձել են պահեստավորել, բայց այնպես չէ, որ մեծ բազաներ ունեն այն պահեստավորելու, հետո՝ ավելի թանկ գնով վաճառելու համար»,- նկատեց մասնագետը:
Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում