Լոռու մարզում «տրանսգենդերները» աղջիկ են փախցրել
Լոռու մարզում «տրանսգենդերները» աղջիկ են փախցրել
Hraparak.am-ի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Աքորի համայնքում օրերս աղջիկ են փախցրել: Նրա հարազատները, տաքացած դիմել են ոստիկանության Թումանյանի բաժին, զգուշացնելով, որ եթե իրենց դստերը չգտնեն, ապա իրենք են «ծեծելու-ջարդելու» առևանգողներին:
Ոստիկանները սկսել են զբաղվել:
Պարզվել է, որ առևանգումը կատարել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 4 անձ: «Տրանսգենդեր են եղել: Աղջիկը ասել է՝ ես համաձայն եմ իրենց հետ մնամ: Աղջկան հարցրել են՝ գիտե՞ս, ովքեր են իրանք, աղջիկն էլ՝ թե հա, ինձ դուր են գալիս, ես ամուսնանում եմ:
Նորմալ, գրագետ աղջիկ էր», – հայտնեց Ալավերդու ոստիկանությանը մոտ աղբյուրը: Թե ինչ է տրանսգենդերը և ինչպես էր աղջիկը ամուսնանալու տրանսգենդերի հետ, մեր աղբյուրը լավ չի պատկերացնում:
Ոստիկանության հասարակության և լրատվության հետ կապերի վարչությունից հաստատեցին լուրը, հայտնելով. «Ոստիկանության Թումանյանի բաժնում դիմում է ստացվել, որ հարազատի հետ կապը կորցրել են:
Երեկ աղջիկը ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ իր կամքով է տնից դուրս եկել: Աղջիկը չափահաս է»: Սեռական կողմնորոշման մասին տեղեկությունը վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը չցանկացավ մեկնաբանել, ասելով, որ չգիտի, թե ում հետ և ինչ է անում այդ աղջիկը. «Ինքն՝ իր կյանքը»: