Մամուլ

Վաղը մյուսօր իրանք իրար հետ էլի չաշկա-լոժկա են լինելու. մեջտեղ ձեր թշնամությունն է մնալու

Վաղը մյուսօր իրանք իրար հետ էլի չաշկա-լոժկա են լինելու. մեջտեղ ձեր թշնամությունն է մնալու

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Դե բացվել`բացվելա: Ես էլ բացվեմ

Երբեք քաղաքանությամբ չեմ զբաղվել և չեմ պատրաստվում զբաղվել: Բայց արդեն 25 տարի է զբաղվում եմ նրանցով, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ: Բնականաբար կողքից ամեն ինչ ավելի լավ է երևում:

Սկզբում`, երբ երիտասարդ էի, շատ էի զարմանում թե ինչպես է լինում, որ, օրինակ, Արշակ Սադոյանը կարող է ինչ ասես ասել ՀՀՇ-ականներին ու հետո իջնի ԱԺ բոֆետ վերջիններիս հետ նստի նույն սեղանի շուրջ հաց ուտի ու մի բաժակ էլ գցի:

Հետո Գեղամյանը, Հայրիկյանը, ՀՅԴ, Րաֆֆին և այլն: Իհարկե այդ ժամանակ արդեն ինձ համար պարզ էր, որ հեռուստացույցով տեսածը և իրական քաղաքականությունը որևէ աղերս չունեն իրար հետ:

Ճիշտ է, լինում են պահեր, երբ իրավիճակը սրվում է և հրապարակային փոխհրաձգությունը մոտ է լինում իրականությանը (դա հիմնականում նախընտրական շրջաններն են և ֆորս-մաժորները): Բայց շատ արագ այդ ամենը վերադառնում է հին ու բարի հարաբերությունների:

Այնպես, որ մի լարվեք` քնեք: Վաղը մյուսօր իրանք իրար հետ էլի չաշկա-լոժկա են լինելու: Մեջտեղ ձեր թշնամությունն է մնալու:

Գիտեմ, որ շատերը չեն հավատա, կծիծաղեն, կբարկանան: Բայց իրականությունը սա է»։

Կիսվել նյութով