Աշխարհ

Կիմ Չեն Ընը հանգստանում է Վոնսանի ծովափին (ֆոտո)

Կիմ Չեն Ընը հանգստանում է Վոնսանի ծովափին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դեռ կենդանի է և այժմ հանգստանում է Վոնսանի ծովափնյա հանգստավայրում։ Արբանյակային պատկերները ցույց են տվել, որ նրա գնացքը, ըստ երևույթին, ուղևորվել է այնտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում։

ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարել են, որ չեն հավատում նրա մահվան մասին լուրերին, գրում է Washington Post-ը։

Կիմի հնարավոր մահվան լուրերը սկսել են տարածվել այն բանից հետո, երբ նա ապրիլի15-ին բաց է թողել իր պապի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունը, իսկ Հարավային Կորեայի ԶԼՄ-ները ավելի ուշ հայտնեցին, որ նա ապրիլի 12-ին սրտանոթային վիրահատության է ենթարկվել Փհենյանի շրջակայքում գտնվող հիվանդանոցներից մեկում և ապաքինվում է իր մոտակա առանձնատանը:

Սակայն ԱՄՆ և Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունները շարունակում են թերահավատորեն վերաբերվել այն տեղեկություններին, թե Կիմը մահացած կամ ծանր հիվանդ է:

«Մենք կարծում ենք, որ նախագահ Կիմ Չեն Ընը այս շաբաթ գտնվում է Վոնսանում», – ասում է հարավկորեացի մի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր ով լինելը հետախուզական նպատակներով։

Կիմ Չեն Ըն
Կիսվել