Մամուլ

Պատրաստվում ենք հաջորդ սցենարին. Կարող են լինել նաև պիկեր. Արսեն Թորոսյան

Պատրաստվում ենք հաջորդ սցենարին. Կարող են լինել նաև պիկեր. Արսեն Թորոսյան

Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը։

Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթում գրանցված վարակվածության թվերի աճին։ 

«Դա իր մեջ, իհարկե, վտանգներ է պարունակում, քանի որ գրանցվում են տնային փոխանցման դեպքեր, բայց դա կարող է լինել միակ հնարավոր ուղղությունը զարգացման, որովհետև հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցներում։ Մեր խնդիրը կլինեն այդ դեպքում միայն միջին և ծանր դեպքերը», – ասաց նա։ 

Հարցին՝ արդյոք կարող ենք ասել, որ մեզ մոտ վարակի տարածումը դեռ չի հասել պիկին՝ Թորոսյանը պատասխանեց. «Պիկը շատ հարաբերական է , կարող են լինել նաև պիկեր։

Հնարավոր չի կանխագուշակել՝ չեն լինի բազմաթիվ պիկեր, քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել, կամ բոլորը չեն վարակվել ու վարակը չի մարել։ Անորոշությունները շատ մեծ են։ Զգուշությամբ ենք մոտենում կանխատեսումներին»։

Կիսվել էջում