Այսուհետ Ռուսաստանում կկարողանան աշխատել առանց հատուկ թույլտվության
Այսուհետ Ռուսաստանում կկարողանան աշխատել առանց հատուկ թույլտվության
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով իշխանությունները փոփոխություններ են արել միգրացիոն օրենսդրության ոլորտում։
Kremlin.ru կայքում հրապարակված կայքում ասվում է, որ հրամանագրում նշված է մարտի 15-ից հունիսի 15-ը գործատուները կկարողանան աշխատանքի ընդունել այն օտարերկրացիներին, որոնք աշխատանքի թույլտվություն չունեն։
Բայց գործատուները պետք է ունենան օտարերկրացիներին ներգրավելու թույլտվություն և ապահովեն սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը։
Նշված ժամանակահատվածում երկարացվում են նաև օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացության, ինչպես նաև նրանց հաշվառելու կամ բնակության հասցեով գրանցելու ժամկետները։