ՄամուլՏեսանյութ

Արցախում կորոնավիրուսից բուժված մորն ու դստերը ճանապարհում են ծափերով ու ծաղիկներով (Տեսանյութ)

Արցախում կորոնավիրուսից բուժված մորն ու դստերը ճանապարհում են ծափերով ու ծաղիկներով

Նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները դուրս են գրվել Քաշաթաղի բուժմիավորումից:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ:

Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով