Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը․ մանրամասներ
Ինչպես հայտնում է «Առաջին լրատվական»-ը, Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն։
Կայքի տեղեկություններով՝ այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։
Mediaroom.am-ի տեղեկություներով՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի վաղեմի ընկեր, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:
Առաջիկա օրերին պաշտոնական մանրամասներ կհրապարակվեն: