«Դու ո՞վ ես»․ էդմոն Մարուքյանը՝ Սուրեն Գրիգորյանին․ ԱԺ-ում կրքերը թեժացան (Տեսանյութ)
«Դու ո՞վ ես»․ էդմոն Մարուքյանը՝ Սուրեն Գրիգորյանին․ ԱԺ-ում կրքերը թեժացան
Ազգային ժողովը «Ձերբալակված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմեց ԼՀԿ գործընկերներին՝ ասելով.
«Եթե այնուամենայնիվ ֆրակցիայի ձեր ղեկավարի ելույթը, որում օգտագործվեց հայտարարությունը…»․ նա խոսքը չկարողացավ ավարտել, քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դահլիճից արձագանքեց ասելով՝ «դու ո՞վ ես»։
Բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Որքան էլ նյարդերը լարված լինեն, պետք է հարգալից խոսել իրար հետ, ինչ է նշանակում, դու ով ես»,-ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ավելացրեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատախսան կետի համաձայն Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար:
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում